15:22 | 24.01.24 | Նորություններ | 1689

ՄՏՍ-ը հայտնել է Վիվա-ՄՏՍ-ի վաճառքի մասին

Ռուսաստանյան «ՄՏՍ» ԲԲԸ-ն հայտնել է, որ Հայաստանում իր դուստր ձեռնարկություն «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը վաճառել է Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (Fedilco Group Limited) ընկերությանը։

Նշվում է, որ գործարքի մեջ ներառվել է նաեւ MobiDram վճարային համակարգը, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում հայաստանյան շուկայում։ Այն «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է։ Գործարքի արժեքը չի հաղորդվում։

«ՄՏՍ»-ը հայտնել է, որ գործարքի համար ստացվել են անհրաժեշտ բոլոր կորպորատիվ հաստատումները, ինչպես նաեւ Հայաստանի կարգավորող մարմինների թույլտվությունները։