«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրով մեկնարկում է «Միկրոկոնտրոլերային համակարգերի նախագծման հիմունքներ» դասընթացի հայտերի ընդունումը:
Դասընթացի մասնակիցները կծանոթանան․
• Ներկառուցված համակարգերի հիմնական հասկացություններին, տեսակներին եւ նախագծման գործիքներին,
• STM32 միկրոկոնտրոլերների կառուցվածքին, հարթակներին, ծրագրավորման սկզբունքներին եւ միջավայրին,
• STM32 միկրոկոնտրոլերների ծրագրավորմանը С/C++ լեզվով,
• Ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման ստեղծման, ներբեռնման եւ ստուգման հիմունքների հետ։
Առաջին փուլը կմեկնարկի փետրվարի 5-ից 19-ը, մասնակցությունն՝ անվճար
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հունվարի 31-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։
Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի Ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ունեցող ուսանողներին։