11:14 | 23.01.24 | Նորություններ | 1059

Ավտոմատ նախագծման համակարգի անվճար դասընթաց

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Ավտոմատ նախագծման համակարգի հիմունքները» դասընթացի հայտերի ընդունումը:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան.

•    Ավտոմատ նախագծման համակարգին (ԱՆՀ);
•    ԱՆՀ-ի հիմնական հասկացություններին, գործիքներին, պարամետրիկ մոդելավորման սկզբունքներին;
•    Երկչափ էսքիզների ստեղծմանը (Sketch), էսքիզների հիմքով եռաչափ մոդելավորման գործիքներին (sketch based features);
•    Հավաքական միավորների մոդելավորման եւ գծագրերի ավտոմատ ստեղծման հիմունքների հետ։

Դասընթացը կմեկնարկի փետրվարի 2-ից, մասնակցությունն անվճար է։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 25-ն է, առցանց հայտաձեւը լրացնել հնարավոր է այստեղ։