10:32 | 23.01.24 | Նորություններ | 1050

Google-ն ընդունել է, որ Chrome-ի ինկոգնիտո ռեժիմը հետեւում է օգտատերերին

Google-ը համաձայնել է լուծել կոլեկտիվ հայցը, որով պահանջվում է 5 միլիարդ դոլար վճարել Chrome-ի օգտատերերին:

Այս հայցը ներկայացվել էր դեռեւս 2020 թվականին, երբ օգտատերերը եւ իրավապաշտպանները հասկացան, որ Google-ը խաբում է՝ ենթադրելով, որ Chrome-ի ինկոգնիտո ռեժիմն անվտանգ է։

Գործառույթի նկարագրությունը նախագծված է այնպես, որ օգտատերերը կարող են սխալմամբ մտածել, որ բրաուզերը չի հետեւի իրենց գործունեությանը համացանցում: Փաստորեն, զննարկման պատմությունը եւ այլ տվյալներ ուղարկվել են Google-ի սերվերներ եւ կարող էին օգտագործվել երրորդ կողմի կայքերի կողմից՝ Google Analytics եւ Google Ad Manager գործիքներով:

Նմանատիպ այլ հայցերից խուսափելու համար Google-ը փոխում է Ինկոգնիտո ռեժիմի նկարագրությունը։ Այժմ նախազգուշացումն ունի հետեւյալ տեսքը.

«Ինկոգնիտո ռեժիմում ձեր գործողությունները հասանելի չեն լինի այս սարքի այլ օգտատերերին: Սա չի փոխի ձեր այցելած կայքերի եւ նրանց կողմից օգտագործվող ծառայությունների տվյալների հավաքագրումը՝ ներառյալ Google-ի կողմից: Էջանիշերը, ներբեռնված ֆայլերը եւ ընթերցման ցուցակի նյութերը կպահվեն»:

Բրաուզերի կայուն տարբերակում ինկոգնիտո ռեժիմի նկարագրությունը հավանաբար կփոխվի Chrome-ի հաջորդ թարմացման հետ:

photo © MSPowerUser