16:03 | 01.12.23 | Նորություններ | 1627
Picsart-ն ու SoloLearn-ը ընդգրկվել են Apple-ի կազմած գեներատիվ AI-ի ինտեգրումով 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում:
Ցանկում ներառվել են նաեւ ChatGPT-ն, Canva-ն, Pinterest-ը, Craft-ը, Artifact-ը եւ SmartDreams-ը։ Apple-ը նշում է, որ «գեներատիվ AI-ն այս տարի գրավել է մեր հավաքական երեւակայությունը, եւ App Store-ում իրական ժամանակում ականատես ենք եղել էվոլյուցիայի»:
«PicsArt-ում AI-ը հնարավորություն է տալիս մի շարք գործիքների, որոնք կարող են անհավանական ճշգրտությամբ հեռացնել ֆոնը կամ անցանկալի առարկաները, ստեղծել անիմացիոն GIF կամ սթիքերներ եւ այլն:
Sololearn-ում AI-ը կարող է նկատել ձեր կոդի սխալները եւ հուշումներ տրամադրել։ AI մարզիչ Kodie-ն կարող է մշակել հատուկ դասի պլաններ, որպեսզի կարողանաք կատարելագործել ձեր հմտությունները»,- նշվում է Apple-ի նկարագրությունում: