11:40 | 01.12.23 | Նորություններ | 13209
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջնորդության վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Աբու Դաբիի համալսարանի բիզնեսի դպրոցում:
Հեռահաղորդակցության ոլորտի երկարամյա ղեկավարն իր փորձառությամբ կիսվել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բնակվող Հարվարդի, Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների շրջանավարտների հետ` Առաջնորդության դպրոց Հայաստանի հրավերով։
«Առաջնորդությունը ճշմարտության համար պայքարելու վստահությունն է, դժվար որոշումներ կայացնելու քաջությունն ու մարդկանց կարիքները հասկանալու կարողությունը: Մնացածը կառավարում է»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Ucom-ի գլխավոր տնօրենը Հայաստանի կանաչ օպերատորի օրինակով խոսել է ռազմավարական մտածողության, նպատակների եւ դրանց հասնելու մեխանիզմների մասին: Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց եւ անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել:
Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ թե՛ փոքր, թե՛ խոշոր կազմակերպություններում առաջնորդելու առաջին քայլը նախաձեռնողականությունն է: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին եւ խմբային քննարկումներ վարել:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով