«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկել է «Ավիատիեզերական տեխնոլոգիաները եւ ոլորտի զարգացման միտումները» դասընթացի հայտերի ընդունումը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
• ավիատիեզերական ոլորտում կիրառվող տարատեսակ տեխնոլոգիաներին եւ դրանց զարգացման հեռանկարներին,
• ավիատիեզերական համակարգերի փորձարկումներին,
• ավիատիեզերական էլեկտրոնային եւ էլեկտրամեխանիկական համակարգերին,
• ինչպես նաեւ ավիատիեզերական ռադիոհաճախային համակարգերին եւ դրանց փորձարկման եղանակներին:
Դասընթացը կանցկացվի նոյեմբերի 17-ից 21-ը, մասնակցությունն անվճար է:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 10-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն`այստեղ։
Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։