18:03 | 07.11.23 | Նորություններ | 1691

Neo դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

Anahit տեխնոլոգիական կենտրոնը ստարտափների համար նախապատրաստած Neo դրամաշնորհային ծրագրի համար ընդունում է հայտեր:

Neo-ն նախագծված է Հարվարդի համալսարանի դասընթացների հիման վրա: Այն հնարավորություն կտա անմիջական կապի մեջ մտնել տեղական եւ համաշխարհային (ԱՄՆ, Եվրոպա, Հնդկաստան եւ այլն) հրեշտակ ներդրողների, վենչուրային ֆոնդերի եւ ֆինանսավորող հաստատությունների հետ:

Neo սեմինարների ընթացքում ստարտափները հնարավորություն կստանան՝

•    սովորել ֆինանսավորման ռազմավարության տեսություն, արտադրանքի մշակում եւ վավերացում, ստարտափի գնահատում եւ այլն;
•    առաջխաղացնել ստարտափը (ղեկավարի առաջնորդությամբ);
•    փորձի փոխանակում իրականացնել այլ ստարտափների հետ՝ համագործակցելու հնարավորությամբ;
•    անմիջական հարաբերություններ ստեղծել տեղական եւ համաշխարհային ներդրողների հետ;
•    ներկայացնել ֆինանսավորման համար ստարտափը տեղական եւ համաշխարհային ներդրողների առաջ;
•    հետագա գլոբալ առաջխաղացման նպատակով ուղղորդված օգնություն։

Սեմինարը բաղկացած է 8 նիստից՝ յուրաքանչյուրը 3-4 ժամ տեւողությամբ:

Դիմելու համար հարկավոր է մինչեւ նոյեմբերի 12-ն ուղարկել CV-ն կամ կազմակերպության մասին տեղեկությունները հետեւյալ էլ․ հասցեին՝ apply@anahit.center։