12:18 | 07.11.23 | Նորություններ | 1660

«Գիտուժ» նախաձեռնությունը կանցկացնի 1-ին համաժողովը

Նոյեմբերի 29-ին «Գիտուժ» նախաձեռնությունը կանցկացնի «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով իր առաջին մեծ կոնֆերանսը:

Գիտական, կրթական եւ տեխնոլոգիական համայնքների, ինչպես նաեւ պետական հատվածի ներկայացուցիչները մեկ հարթակում կքննարկեն հետեւյալ թեմաները․

•    Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհին խոչընդոտները եւ դրանց լուծումները։
•    Ինչպե՞ս գիտությունը դարձնել առաջնային գործիք Հայաստանի անվտանգության ապահովման եւ մրցունակության բարձրացման համար։
•    Գիտությունը համալսարաններում եւ ինստիտուտներում. առկա ներուժ եւ ապագայի պահանջներ։
•    Գիտություն եւ կրթություն. ինչպե՞ս ստեղծել հետազոտահեն կրթական միջավայր:
•    Հումանիտար եւ հասարակագիտական գիտությունները Հայաստանում. մենք կարողանո՞ւմ ենք մտածել:
•    Գիտության առեւտրայնացումը Հայաստանում | IT-ից դեպի High Tech:
•    Պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքներ. Հայաստանը զարգացման ներուժ ունի՞:

Կոնֆերանսին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։