11:29 | 19.10.23 | Նորություններ | 1752
Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) շրջանակում Հայաստանում օրական տեղափոխվում է շուրջ 200 հեռախոսահամար:
Այդ մասին Itel.am-ին հայտնել են հեռախոսահամարների տեղափոխելիությունը համակարգող կենտրոնում:
Այստեղ նշել են, որ ծառայության մեկնարկից սկսած տեղափոխման գործընթացում եղել է 349 982 հեռախոսահամար, իսկ 2023թ. օգոստոսի վերջի դրությամբ տեղափոխված է եղել 156 658 հեռախոսահամար:
Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը Հայաստանում գործարկվել է 2014 թվականին: Հայաստանում MNP-ի ներդրման հիմնական ջատագով էր համարվում Orange Armenia ընկերությունը: