10:10 | 19.10.23 | Նորություններ | 8338

Adobe-ը կընդլայնի ներկայությունը Հայաստանում

Adobe Systems ընկերությունը կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում:

Այդ մասին հոկտեմբերի 18-ին Երեւանում ասել է Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին՝ ելույթ ունենալով իրեն ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակով պարգեւատրելու արարողության ժամանակ:

«Ընկերությունը հիմնադրվել է, որպեսզի ցանկացած անձ, ով գաղափար ունի, կարողանա իր գաղափարը հայտնել, արտահայտել: Adobe-ն իր ազդեցությամբ եղել է այն, որ միլիարդավոր մարդկանց հնարավորություն է տվել ամբողջ աշխարհում կարողանալ վերցնել իրենց մտքում եղած գաղափարը և արտահայտել այն: Ինձ համար մեծ պատիվ է ընկերության կազմում լինել ավելի քան 25 տարի:

Adobe-ը հպարտանում է նրանով, որ մենք այստեղ ունենք գիտահետազոտական ներկայություն: Երեկ շատ կարևոր օր էր մեզ համար, քանի որ բացեցինք մեր նոր շենքը, որը կարծում եմ՝ վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդին և պատրաստ ենք շարունակել ընդլայնել մեր ներկայությունն այստեղ», - ասել է Շանթանու Նարայեյին: