17:12 | 03.10.23 | Նորություններ | 3358

Հոկտեմբերի 13-ին կկայանա ՀՏԱ տարեկան հաշվետու գիտաժողովը

Հոկտեմբերի 13-ին Դիջիթեքի ընթացքում կկայանա «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության տարեկան հաշվետու գիտաժողովը։

Կլինեն պանելային քննարկումներ ՀՏԱ գլխավոր հետազոտողների եւ ոլորտի ներկայացուցիչների հետ, զեկույցներ եւ աշխատանքային քննարկումներ, ինչպես նաեւ կներկայացվի «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության վերջին մեկ տարվա աշխատանքներն ու արդյունքները։

Ելույթներով հանդես կգան նախաձեռնության անդամ 5 համալսարանից (ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀԱՀ, ՀՀՖՀ, ՀՌՀ), ինչպես նաեւ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Նախատեսվում է գաղափարների ստեղծման նիստ։

Գիտաժողովին կլինեն պանելային քննարկումներ հետեւյալ թեմաներով`

•    Բուհերի միջեւ համագործակցությունը՝ նոր ձեւավորվող մշակույթ,
•    Բուհերի միջեւ համագործակցությունը՝ կարեւորությունը եւ դժվարությունները, նոր ձեւավորվող մշակույթ,
•    Բուհ-ինդուստրիա գործակցությունը, խոչընդոտներն ու հաջողած փորձը,
•    Ո՞րն է համալսարանի մոտեցումը պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների շրջանում հետազոտությունների եւ նորարարությունների խթանման հարցում,
•    Արհեստական բանականությունը որպես գերակա ուղղություն․ մարտահրավերներն ու հնարավորությունները,
•    STEM (ԳՏՃՄ) կրթությունը դպրոցից բուհ համակարգում, որակի բարելավման մեխանիզմներ», «Ինչպես համալսարանը դարձնել ինովացիոն կենտրոն,
•    Նորարարությունը տեխնոլոգիական կրթության կարեւորագույն բաղադրիչ,
•    Digital humanities. ի՞նչ տեխնոլոգիաներ են օգտագործվում, որոնք են մարտահրավերները, ինչի կարիք ունենք,
•    ՀՏԱ 1 տարվա աշխատանքների ամփոփում (ձեռքբերումներն ու մարտահրավերները)։

Գիտաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։