12:14 | 02.10.23 | Նորություններ | 2444

Արբանյակային տեխնոլոգիայի անվճար դասընթաց

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Արբանյակային տեխնոլոգիայի ներածություն» դասընթացի հայտերի ընդունումը:

Արհեստական արբանյակները ստեղծվել են տիեզերքի հետազոտման համար՝ կատարելով անհրաժեշտ տիեզերական առաքելություններ: Տիեզերական հետազոտությունը ներառում է Երկրի դիտարկումը, տիեզերական աստղագիտությունը եւ Արեգակնային համակարգի ուսումնասիրությունը:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան՝

•    արհեստական արբանյակների մշակման հիմնական սկզբունքներին,
•    արհեստական արբանյակների տեսակներին, պահանջներին եւ կիրառությանը,
•    արբանյակների մշակման, հավաքման եւ փորձարկման հիմունքներին՝ մեկնարկից մինչեւ գործարկում։

Տեւողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։ Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 5-ը ներառյալ լրացնել հետեւյալ առցանց հայտաձեւն`այստեղ։  

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի 17-ից բարձր տարիքի ուսանողներին։