17:59 | 18.09.23 | Նորություններ | 20505

YandexPlus-ը ներառվել է Viva-MTS-ի X եւ Y սակագնային պլաններում

Yandex Plus ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» եւ «Y» սակագնային պլանների կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար:

Ծառայությունն առաջարկում է երաժշտություն եւ փոդքասթներ Yandex Music-ում, ֆիլմեր եւ սերիալներ Kinopoisk-ում, էլեկտրոնային եւ աուդիոգրքեր Bookmate-ում, ինչպես նաեւ Yandex Go հավելվածի «Կոմֆորտ» եւ դրանից բարձր սակագներով 10%-ով մատչելի ճամփորդելու հնարավորություն:

«Վիվա-ՄՏՍ-ն իր գործընկերների հետ միշտ ձգտում է բաժանորդներին տալ ավելին, քան ձայնային ծսռայություններն են եւ համացանցը։ Դրանցից է «Yandex Plus» փաթեթը, որը թույլ է տալիս մեր բաժանորդներին օգտվել ոչ միայն ժամանցի հարթակներից, այլեւ՝ զգալիորեն ավելի շահավետ երթեւեկելու հնարավորությունից։ «X» եւ «Y» սակագնային պլաններով տրամադրվող ծառայությունների ցանկը շարունակաբար ընդլայնվում է»,- նշել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Հայաստանում «Yandex Plus»-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք տեսնում, մեր բաժանորդների թիվը սրընթաց աճում է։ Մենք իսկապես ցանկանում ենք ուրախացնել նրանց, ուստի պարբերաբար թարմացնում ենք ֆիլմերի եւ սերիալների, երաժշտության եւ գրքերի կատալոգը: «X» եւ «Y» սակագնային պլանների բաժանորդների համար առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերության հետ մեր համատեղ մշակված առաջարկը «Yandex Plus» ծառայությունն էլ ավելի հասանելի կլինի օգտատերերի համար: Այժմ բաժանորդագրության համար պետք չէ առանձին վճարել, քանի որ արժեքը արդեն ներառված է «X» եւ «Y» սակագնային պլաններում»,- նշել է Yandex Plus-ի միջազգային զարգացման ղեկավար Վլադիմիր Գորբունովը:

Վիվա-ՄՏՍ-ի «X» եւ «Y» սակագնային պլանների կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել «Yandex Plus» ծառայությունը «My Viva-MTS» հավելվածում: Կանխավճարային բաժանորդագրության դեպքում ծառայությունն ակտիվանում է ներառված փաթեթների հաջորդ ակտիվացման պահին, իսկ հետվճարայինների դեպքում՝ ակտիվացմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Ի դեպ, «Yandex Plus» ծառայությունից օգտվելիս սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետ-փաթեթի ՄԲ-երը չեն սպառվում: Հավելվածները հասանելի են AppStore-ում եւ Google Play-ում։