10:11 | 13.09.23 | Նորություններ | 8378

Բացվել է MIT-Armenia Seed Fund-ը

Բացվել է MIT-Armenia Seed Fund-ը, որը ֆինանսավորելու է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) դասախոսների Հայաստանում համագործակցություններ մշակելու եւ ձևավորելու սկզբնական աշխատանքները:  

Այդ մասին հայտնել է ֆիզիկոս, MIT պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:

Նա նշել է, որ «մենք մտադիր ենք շնորհել $25 000 արժեքով 1-2 փրոփոզալներ` Հայաստանում գիտական աշխատանքներ անել մտադրվող MIT դասախոսներին»:  

Արեգ Դանագուլյանն ասել է, որ Հայաստանցի գիտաշխատողները կարող են կապ հաստատել MIT-ում իրենց պոտենցիալ գործընկերների հետ եւ խրախուսել դիմել MIT-Armenia Seed Fund-ին:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով.

https://misti.mit.edu/gsf-armenia

Պրոֆեսորն ավելացրել է, որ «վերջին մեկ տարում, Նուբար Աֆեյանի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ MIT International Science and Technology Initiative (MISTI) գրասենյակը երկու ծրագիր էր իրականացրել Հայաստանում»:

Մասնավորապես, MIT-ի 25 ուսանող մոտ մեկ ամսով աշխատանքային այցեր են ունեցել Հայաստանում, դասավանդելով հայաստանյան բուհերում եւ դպրոցներում, եւս 14 ուսանող 2023թ. ամառը ինթերնշիփեր են արել հայաստանյան տարբեր արդյունաբերական, բանկային, գիտական եւ կրթական հաստատություններում: