14:20 | 24.08.23 | Նորություններ | 1791

ԴեւHacks տեխնոլոգիական հաքաթոնն ընդունում է հայտեր

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբեր 1-ը Tech Week Vanadzor 2023-ի ընթացքում կանցկացվի ԴեւHacks տեխնոլոգիական հաքաթոն։
 
Layerswap ընկերության կողմից կազմակերպվող մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ՝ ուղղված Հայքի հզորացմանը։

Սպասվող մրցանակները հետեւյալն են՝

•    Առաջին տեղ՝ $10,000
•    Երկրորդ տեղ՝ $2,500
•    Երրորդ տեղ՝ $1,000

Հաքաթոնին կարող են մասնակցել 3-5 անդամից բաղկացած թիմերը։ Գաղափարն ամբողջությամբ պետք է իրագործվի տեղում (48 ժամում)։

ԴեւHacks-ին մասնակցության համար մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։