16:56 | 19.06.23 | Նորություններ | 1219
Հայկական ViralMango-ն անցել է Influencer Marketing Awards 2023-ի եզրափակիչ՝ նոմինացվելով Ինֆլուենսեր մարքեթինգում լավագույն թիմ անվանակարգում։
ViralMango-ն հարթակ է, որն արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ ինֆլուենսերներին կամ բովանդակություն ստեղծողներին կապում է ապրանքանիշերին: Հարթակում արդեն գրանցված են 60 հազարից ավելի ինֆլուենսեր եւ հարյուրավոր բիզնեսներ:
Influencer Marketing Awards-ի առաքելությունն է ուշադրության կենտրոնում պահել այն անհատներին եւ թիմերին, որոնք իրականացրել են ակնառու ազդեցիկ մարքեթինգային արշավներ, որոնք ցուցադրում են նորարարություն, ապահովում են բարձր արդյունքներ եւ կապում բրենդները սպառողների հետ:
Կարդացեք iTel.am-ի ViralMango. Ինֆլուենսերներին ու բիզնեսին մեկ հարթակում միավորող նոր ստարտափ հոդվածը: