15:16 | 19.06.23 | Նորություններ | 1234

Թուրքիայի հակամենաշնորհային մարմինը վարույթ է սկսել Google-ի դեմ

Թուրքիայի մրցակցությունը կարգավորող մարմնի խորհուրդը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել Alphabet Inc-ին պատկանող մի խումբ ընկերությունների նկատմամբ։  

«Մրցակցության խորհուրդը որոշում է կայացրել Alphabet Inc.-ի, Google LLC-ի, Google International LLC-ի, Google Ireland Limited-ի եւ Google Reklamcilik եւ Pazarlama Ltd. Sti-ի դեմ նախաքննության շրջանակում: Ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի՝ մրցակցային հանձնաժողովը եղած եզրակացությունները համարել է լուրջ եւ բավարար՝ հասկանալու, թե արդյոք կա առցանց գովազդի եւ գովազդի տեխնոլոգիական ծառայությունների մասին օրենքի խախտում», - ասվում է գործակալության հայտարարությունում։  

Նշվում է, որ որոշում է կայացվել վարույթ սկսել ընկերության տնտեսական բարեխղճությունը պարզելու նպատակով։

Փետրվարի սկզբին խորհուրդը գործ էր հարուցել Google-ի, նրա մայր եւ դուստր ձեռնարկությունների դեմ՝ ինտերնետ որոնման ծառայությունների տրամադրման հետ կապված հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Կարգավորող մարմինը նախնական հետաքննություն է անցկացրել որոնման ծառայությունների շուկայում այս ընկերությունների կողմից գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ: