ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` օգոստոսի 6-12-ը Դիլիջանում կանցկացվի գիտակրթական «Տիեզերական ճամբար 2023»-ը (SpaceCamp 2023)։
Ծրագրի նպատակն է հարստացնել 14-17 տարեկան պատանիների գիտելիքները տիեզերագիտության, Երկրի հեռակա դիտարկման եւ տիեզերական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ:
Կկազմակերպվեն ինչպես թեմատիկ ուսումնական եւ գործնական պարապմունքներ, այնպես էլ հետաքրքիր ժամանցային միջոցառումներ՝ սպորտային խաղեր,
ազգային պարեր, այցելություն Տավուշի գեղատեսիլ վայրեր, հետաքրքիր ժամանց խարույկի շուրջ:
Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերական ոլորտով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներ Հայաստանից եւ Սփյուռքից:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի առցանց թեստի միջոցով, որը կներառի հարցեր աստղագիտությունից, տրամաբանությունից եւ անգլերենից (բազային գիտելիքներ): Ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանա առավելագույն միավորներ հավաքած 100 դիմորդ:
Մասնակցությունն անվճար է, դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է։
Անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումներով՝
• Հայերեն հայտ;
• Անգլերեն հայտ։