12:37 | 18.05.23 | Նորություններ | 1715

Tesla-ն ցուցադրել է Tesla Bot մարդանման ռոբոտների նոր կարողությունները

Իլոն Մասկի Tesla-ի AI & Robotics ստորաբաժանումը ներկայացրել է Tesla Bot ռոբոտների նոր հնարավորությունները:

Սրանք երկոտանի ինքնավար մեքենաներ են՝ վտանգավոր, առօրյա եւ կրկնվող առաջադրանքներ կատարելու համար: Նոր տեսանյութը նվիրված է օբյեկտների եւ նրանց շրջապատող աշխարհի հետ շփվելու նրանց կարողությանը:

Ռոբոտներն օգտագործում են տեսախցիկներ եւ արհեստական բանականություն՝ իրենց շրջապատող աշխարհն սքանավորելու եւ հիշելու համար: Սա թույլ է տալիս նրանց ճանաչել խոչընդոտները եւ հարմարեցնել վարքագիծը:

Տեսանյութում նաեւ ներկայացված է դրանց ուսուցման գործընթացը։ Նախ՝ տեսախցիկներ եւ սենսորներ կրող տղամարդը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է իրերը դասավորել տուփերում, որից հետո ռոբոտն ինքնուրույն կրկնում է նույն ընթացակարգը։ Հետագա ուսուցումը նրանց թույլ կտա ինքնուրույն կատարել ավելի բարդ եւ փոփոխական առաջադրանքներ:

Մարդանման ռոբոտներն ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է 2021 թվականի ամռանը։