16:22 | 17.05.23 | Նորություններ | 1794

Մասնագետների պատրաստման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է 2023 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթի մասին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա:

Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը 6-ամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում:

Մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը եւ այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 280 միլիոն դրամ: Հայտերն ընդունվում են մինչեւ մինչեւ հունիսի 16-ը։ Մրցույթի մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։