13:20 | 27.04.23 | Նորություններ | 2794
ԱՄՆ-ում շուկայական կապիտալով աշխարհի երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ NASDAQ-ը, ներկայացրել է հայկական Krisp-ը:
«Այսօր յուրահատուկ օր է Կրիսպի համար։ Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրեց Կրիսպը։ Գերդրական զգացողություններ ունենք եւ ստեղծելու մեծ ոգեւորություն: Վստահ եմ, որ Կրիսպը հնարավորություն կունենա Նասդաքում հրապարակային թողարկում (IPO) անելու»,- գրել է Krisp-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը: