09:58 | 20.04.23 | Նորություններ | 24970
Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսում ջրի մակերեւութի ջերմաստիճանի բաշխման փոփոխություն է, որն ազդում է եղանակի վրա եւ կարող է բնական աղետներ առաջացնել առանձին շրջաններում:
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի եւ Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցի մասնագետների թիմը Yandex Cloud ամպային հարթակի հետ համատեղ նեյրոնային ցանց է մշակում Էլ Նինյո կլիմայական երեւույթը կանխատեսելու համար։
Նոր ալգորիթմն օգնում է ավելի ճշգրիտ կանխատեսել մակերեւույթի վրա օվկիանոսային ջրերի միջին ջերմաստիճանի փոփոխությունները, որոնք կարող են բնական աղետների պատճառ հանդիսանալ։
Մոդելն արդեն կանխատեսում է Էլ Նինյոն 1,5 տարի առաջ ժամանակահատվածի համար, իսկ ապագայում գիտնականները նախատեսում են կանխատեսման ժամկետը հասցնել 2 տարվա։
Համալսարանի գիտական թիմը նեյրոնային ցանցը վարժեցրել է սինթետիկ եւ իրական տվյալներով հազարավոր ջերմաստիճանային քարտեզների վրա՝ հավաքագրված 1800 թվականից մինչ օրս: Մեքենայական ուսուցման ստանդարտ մեթոդներից բացի, ML մասնագետները ուսուցման մեջ փորձարկում են Autoformer ճարտարապետությունը: Դրա շնորհիվ հնարավոր է բարձր որակով մշակել ջերմաստիճանային քարտեզների հաջորդականությունը։ Գիտնականներն օգտագործել են Yandex DataSphere ML-ի մշակման ծառայությունը, որն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները եւ դինամիկ մասշտաբային ամպային ռեսուրսները մեքենայական ուսուցման զարգացման ամբողջական ցիկլի համար։
«Ամպային տեխնոլոգիաները օգնում են գիտական միջավայրում ավելի արդյունավետ փորձեր անցկացնել։ Այսպիսի նախագծերում, ինչպիսին է Էլ Նինյոյի-ի հետազոտությունը, կարեւոր է արագ եւ ճկուն հասանելիությունը սերվիսներին մեքենայական ուսուցման տարբեր մոդելների թեստավորման համար: Նոր ճարտարապետությամբ յուրաքանչյուր նման թեստ օգնում է կանխատեսել երեւույթը որքան հնարավոր է շուտ եւ ճշգրիտ», - ասել է Yandex Cloud-ի Ազգային ռազմավարական նախագծերի տնօրեն Աննա Լեմյակինան: