ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հուլիսի 24-30-ը կիրականացնի նոր ծրագիր՝ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023»։
Ծրագիրը նախատեսված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների սովորողների համար։
2023 թվականին պիլոտային ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի մարզի Կութ, Վահան, Սոթք, Նորաբակ եւ Ճամբարակ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտի համար։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կընտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված եւ որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր եւ խրախուսական նվերներ: Մասնակցությունն անվճար է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: Գրանցվել հնարավոր է այստեղ։