11:41 | 19.04.23 | Նորություններ | 2097

Cyber Security թեմայով անվճար դասընթաց՝ Խելք ՏՏ դպրոցում

Խելք տեխնոլոգիական դպրոցը կիբերանվտանգության (Cyber Security) անվճար դասընթացի համար ընդունում է մասնակցության հայտեր։

Փորձելով լինել առավել հասանելի՝ դպրոցը, որպես հիմնական թիրախային խմբեր դիտարկում է կանանց, 44-օրյա պատերազմի մասնակիցներին, ինչպես նաեւ մարզերի եւ Արցախի բնակիչներին, տեղահանված անձանց:

Դասընթացի տեւողությունը 6 ամիս է, ուսուցումը՝ հիմնականում առցանց:

Խելք անվճար տեխնոլոգիական դպրոցն աշխատում է ֆրանսիական SIMPLON կրթական ընկերության հավատարմագրված ծրագրով, որն աշխարհում ունի 100-ից ավելի դպրոց եւ իրականացնում է բացառապես նախագծային ուսուցում։

Դպրոցը համագործակցում է նաեւ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնք դասընթացի ավարտից անմիջապես հետո սովորողներին առնվազն մեկ ամսով պատրաստ են ներգրավել որպես փորձնակ՝ ինթերն։

Կիբերանվտանգության դասընթացի համար հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 16-ը, դիմել հնարավոր է այստեղ։