16:00 | 18.04.23 | Նորություններ | 2127

Popok Animation-ն արժանացել է CLIO Awards 2023 մրցանակի

Հայկական Popok Animation ստուդիայի ստեղծած անիմացիոն հոլովակը միջազգային CLIO Awards 2023-ում արծաթյա մրցանակ է ստացել «Անիմացիա» անվանակարգում։

Popok-ի՝ GoToll Toll Troll գովազդային հոլովակը ստեղծվել է Funday Agency կանադական ընկերության պատվերով։ Այն մրցել է Nike, Samsung, Volvo, BMW եւ այլ մեծանուն ընկերությունների հետ։

Popok Animation ստուդիան մատուցում է եռաչափ անիմացիայի եւ գրաֆիկայի ծառայություններ: Այն հիմնադրվել է 2018թ. Գյումրիում, մասնաճյուղ ունի նաեւ Երեւանում։

Ստուդիայի համահիմնադիր Աղվան Խաչատրյանի հետ ընկերության անցած ճանապարհի, թիմի, դասընթացների ու նոր շուկաներ գրավելու մասին iTel.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։