14:59 | 06.04.23 | Նորություններ | 2068

AITC կենտրոնը հայտարարում է Startup Idea մրցույթ

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC/EIF) հայտարարում է «Առաջատար տեխնոլոգիաներ եւ ՏՀՏ լուծումներ՝ մշակութային, ստեղծագործական եւ զբոսաշրջության ոլորտների համար» խորագրով Startup Idea մրցույթ։

Այն կմեկնարկի ապրիլի 26-ին երկօրյա բութքեմփով, որի ընթացքում մասնակից թիմերը ոլորտի փորձագետների աջակցությամբ ձեռք կբերեն նոր հմտություններ եւ կկատարելագործեն իրենց գաղափարները:

Ապրիլի 28-ին տեղի կունենա փիչինգի եզրափակիչ միջոցառումը, որտեղ վերջնական գաղափարները կներկայացվեն իտալացի եւ հայ մասնագետներից ձեւավորված ժյուրիին:

Մրցույթի գլխավոր մրցանակն է ուսումնական այց Իտալիա, որն անհավանական հնարավորություն է՝ ծանոթանալու մշակութային, ստեղծագործական եւ զբոսաշրջային բիզնես ոլորտների վերջին տենդենցներին եւ տեխնոլոգիաներին:

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։ Գրանցվել հնարավոր է այստեղ։

Մրցույթը կազմակերպվում է «Համագործակցություն Հայաստան» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo Tecnologico Alto Adriatico-ի եւ Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։