15:41 | 16.03.23 | Նորություններ | 2135

Renderforest-ի լոգոների ստեղծման նոր գործիքը Product Hunt-ում է

Հայկական Renderforest-ի լոգոների պատրաստման թարմացված գործիքը Product Hunt-ում է ու պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Լոգոների ստեղծման գործիքն օգնում է նախագծել որակյալ լոգոներ ձեր բիզնեսի համար՝ առանց դիզայներական հմտությունների: Այն օժտված է արհեստական բանականությամբ, ինչը թույլ է տալիս ստեղծել բարձրորակ լոգոներ ընդամենը մի քանի քլիքով:

«Ավելի քան 6 ամիս տեւող աշխատանքներից հետո մեր նոր Լոգո ստեղծող գործիքը արդեն լայվ է։ Լայվը գրեթե համընկավ մեր 20 միլիոներորդ օգտատիրոջ գրանցման հետ։

Շուտով կթողարկենք նաեւ հավելումներ, որտեղ OpenAI-ի շնորհիվ ավելի կհեշտացնենք մեր օգտատերերի հարմարավետությունը»,- գրել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։

Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։

Renderforest-ը բոլորը մեկում բրենդավորման հարթակ է, որն օգտատերերին տրամադրում է օնլայն գործիքներ՝ րոպեների ընթացքում բարձրորակ անիմացիոն հոլովակներ, լոգոներ, մոքափներ, գրաֆիկ վիզուալներ եւ կայքեր ստեղծելու համար:

Օգտատերերը կարող են սկսել բրենդավորումը լոգո ստեղծելով, բարձրակարգ մոքափների միջոցով ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայն, պատրաստել գովազդային հոլովակներ եւ անիմացիաներ, ստեղծել տարատեսակ գովազդային վիզուալներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարելի է նախագծել բազմաֆունկցիոնալ եւ պրոֆեսիոնալ վեբ կայք։