14:18 | 15.03.23 | Նորություններ | 2784

Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի վարկանիշում

Forbes-ը հայկական Ucraft կայքերի ստեղծման հարթակն ընդգրկել է 2023-ի կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում։

Forbes Advisor Small Business անկախ խմբագրական թիմը մանրամասն մեթոդաբանությամբ վերլուծել է վեբ կայքերի ստեղծողներին եւ առանձնացրել փոքր բիզնեսի համար կայքերի ստեղծման 10 լավագույն գործիքը: Ucraft-ի հետ նույն ցանկում են GoDaddy-ն, WordPress-ը, Mailchimp-ը, Wix-ը եւ այլն։

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման եւ դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ եւ միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։

Ավելի վաղ, Ucraft-ը Crozdesk-ի կողմից ճանաչվել էր 2023-ի աշխարհի լավագույն 20 ծրագրային պրոդուկտներից մեկը։