11:52 | 07.03.23 | Նորություններ | 2112
Հունիսի 14-17-ը Փարիզում կկայանա VivaTech 2023 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:
Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական այս միջոցառմանը ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։
Նախարարությունը հոգում է միասնական տաղավարի տարածքի վարձակալության, նախագծման, կառուցապատման եւ մուտքի տոմսերի ծախսերը, ինչպես նաեւ ապահովում ներկայացվող ընկերությունների տեղեկատվական արշավը։ Մնացյալ ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է, որը պետք է լրացնել այստեղ։
Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, ինչպես նաեւ միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ։
VivaTech-ի ընթացքում ամեն տարի կազմակերպվում է ստարտափների մրցույթներ, որոնց կարող եք հետեւել այստեղ: