11:22 | 07.03.23 | Նորություններ | 2019

Ներկայացվել է Արցախում հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման ծրագիրը

Ստեփանակերտում բացված «Մեր սարերը» կենտրոնում ներկայացվել է Արցախում հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջափակման պայմաններում արցախցիները զրկված են կենսական կարևորության ռեսուրսներից, այդ թվում՝ որակյալ կապից:

Ծրագրի նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է:

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից՝ պետական-մասնավոր համագործակցությամբ։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Մեր սարերը» կենտրոնը դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման, հասարակական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարթակ: