11:40 | 23.02.23 | Նորություններ | 1566

Spotify-ը գործարկել է AI դիջեյ, որն անհատապես երաժշտություն կընտրի

Spotify-ը հայտարարել է AI-ի վրա հիմնված նոր տեխնոլոգիայի ինտեգրման մասին: Խոսքը AI DJ-ի մասին է, որը նախատեսված է օգտատերերի նախասիրությունների հիման վրա երաժշտություն ընտրելու եւ կատարողների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Ընկերությունը կարծում է, որ նորամուծությունը «անհատականացումը կբերի միանգամայն նոր մակարդակի»:

AI DJ-ը անհատականացված օգնական է, որն այնքան լավ գիտի օգտագործողի երաժշտական նախասիրությունները, որ կարող է ինքնուրույն ձեւավորել երգացանկ հետագա ունկնդրման համար:

Ալգորիթմը կընտրի համապատասխան կոմպոզիցիաներ նոր թողարկված երգերից, ինչպես նաեւ կավելացնի հաճախակի լսվող երգեր երգացանկում: Այն անընդհատ կթարմացնի երգերի ցանկը՝ հիմնվելով կոնկրետ օգտատիրոջ նախասիրությունների վրա: Եթե օգտատիրոջը դուր չի գալիս առաջարկված կոմպոզիցիան, AI DJ-ն այն կհեռացնի երգացանկից: Որքան շատ են օգտատերերը լսում երգեր, այնքան ավելի ճշգրիտ են դառնում ալգորիթմի առաջարկները։

photo © Spotify


AI DJ-ը հիմնված է Open AI ընկերության գեներատիվ նեյրոնային ցանցի վրա: Դրա շնորհիվ Spotify-ում օգտագործվող ալգորիթմը կարողանում է տեքստը թարգմանել խոսքի՝ օգտատիրոջը պատմելով արտիստների մասին եւ տրամադրելով այլ տեղեկություններ թրեքերի եւ երաժշտական ժանրերի մասին:

Ապագայում AI DJ-ը կշարունակի զարգանալ՝ դառնալով շփման էլ ավելի օգտակար եւ հարմար գործիք։

AI DJ-ը դեռեւս հասանելի է անգլերենով Spotify Premium-ի օգտատերերի համար ԱՄՆ-ում եւ Կանադայում: Այն աստիճանաբար հասանելի կդառնա ամբողջ աշխարհում։