11:57 | 21.02.23 | Նորություններ | 11230

Նոր մանրամասներ՝ հայկական HOPSHOP-ի EWC-ի Համաշխարհային եզրափակիչի մասնակցության մասին

Հայկական HOPSHOP-ը 53 երկրներից այլ ներկայացուցիչների հետ միասին մրցելու է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւի համար։
 
EWC Հայաստան 2022-ի երկու ազգային հաղթողներից մեկն ընդգրկվել է EWC համաշխարհային եզրափակիչ փուլ անցած 100 ստարտափների կազմում։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 9-12-ը՝ Բիբան 2023 միջոցառման շրջանակում, որը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենամեծ միջոցառումը՝ նախատեսված ձեռներեցների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների համար։
 
Հայաստանը ներկայացնող ստարտափը լինելու է HOPSHOP-ը, որը 2022 թվականի օգոստոսի 13-ին տեղի ունեցած EWC Հայաստան 2022 մրցույթի երկու ազգային հաղթողներից մեկն է։
 
Ձեռներեցության աշխարհի գավաթը, որը կազմակերպվում է Համաշխարհային ձեռներեցության ցանցի` GEN (Global Entrepreneurship Network)-ի եւ Monsha’at-ի (Սաուդյան Արաբիայի փոքր եւ միջին ձեռնարկությունների գլխավոր վարչություն) հետ համատեղ, համարվում է ամենամեծ եւ ամենահարուստ ստարտափ մրցույթներից:

Ամեն տարի ձեռներեցները մրցում են 1 միլիոն դոլարի չափով դրամական պարգեւների եւ դրսից բարձր արժեք ունեցող ներդրումների, աջակցության եւ հանրայնացման համար:
 
2021 թվականից սկսած՝ Հայաստանում EWC ազգային մրցույթը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից՝ ազգային էկոհամակարգի մի քանի պետական եւ մասնավոր կազմակերպությունների հետ մեկտեղ։

«Մենք չափազանց ուրախ ենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Ձեռներեցության ազգային գավաթի համաշխարհային եզրափակիչ փուլում Հայաստանն ունի իր ներկայացուցիչը: Այժմ մենք անհամբեր սպասում ենք՝ լսելու Էր Ռիադում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում HOPSHOP ստարտափի ձեռքբերումների մասին»,- ասել է EPIC կենտրոնի փոխտնօրեն եւ EWC մրցույթի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը։
 
2019 թվականին մեկնարկից ի վեր՝ EWC-ն ունեցել է ավելի քան 400,000 հայտադիմում՝ 200 երկրից, որոնց հնարավորություն է տվել ձեռք բերել ավելի քան 3 միլիոն դոլարի չափով դրամական պարգեւներ եւ եւս 256 միլիոն դոլար արժողությամբ բոնուսներով եւ անվճար աջակցության ծառայություններ։
Եզրափակիչ անցած 100 մասնակիցը, որոնք հայտնի են որպես EWC 100, ընտրվել են որակավորման մրցումներում հաջողության հասնելուց հետո: Լավագույն կատարողականություն ունեցող 250 ստարտափները հրավիրվել են մասնակցելու եռօրյա ճամբարին, որոնցից ընտրվել են 100-ը՝ մասնակցելու Համաշխարհային եզրափակիչ փուլին:

«Այս ընկերությունները եւ դրանց հիմնադիրները մեզ բոլոր փուլերում ապշեցրել են։ Նրանք աշխարհի ամենահրատապ մարտահրավերներին ուղղված նորարարական լուծումներով կյանքեր փոխելու ճանապարհին են»,- նշել է GEN-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսը։

EWC 100 մասնակիցները հետեւյալ աշխարհամասերից են՝ Աֆրիկա (6), Ասիա (17), Եվրոպա (28), Մերձավոր Արեւելք (12), Հյուսիսային Ամերիկա (14), Օվկիանիա (2), Հարավային Ամերիկա (20) եւ Կարիբյան ավազան (1):
 
Էր Ռիադում գտնվելու ժամանակ՝ EWC 100-ը հնարավորություն կունենա տեսնելու Սաուդյան Արաբիայի զարգացող ստարտափ միջավայրը: Վերջին տարիներին էկոհամակարգը գրանցել է տրանսֆորմացիոն աճ՝ 2020, 2021 եւ 2022 թվականներին վենչուրային ներդրումների ռեկորդային բարձր ցուցանիշներ գրանցելով:
 
Բացի 300,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակի համար պայքարելուց, ստարտափները կպայքարեն նաեւ մասնագիտացված կատեգորիաներում՝ հիմնված ոլորտի (ներառյալ տեխնոլոգիական եւ տիեզերագիտական ոլորտը, նաեւ՝ կայունության եւ շրջակա միջավայրի) եւ ազդեցությունը (ներառյալ սոցիալական ազդեցությունը, կայուն զարգացման նպատակները եւ կանանց կողմից ղեկավարվող ընկերությունները):
 
Բոլոր 100 միջազգային ֆինալիստները կստանան 100,000 ԱՄՆ դոլար՝ նվեր-ծառայությունների տեսքով, որոնք տրամադրելու են այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են՝ AWS, Freshworks, Google Cloud, Hubspot, Stripe, Zoom եւ շատ այլ գործընկերներ։
 
Ձեռներեցության աշխարհի գավաթը հնարավոր է դարձել ազգային եւ համաշխարհային գործընկերների միասնական աջակցության շնորհիվ, որոնց թվում են՝ One Valley-ն, Համաշխարհային կրթության եւ առաջնորդության հիմնադրամը (tGELF), Ձեռներեցների կազմակերպությունը, Գիտության եւ տեխնոլոգիայի Քինգ Աբդուլլահ համալսարանը եւ Startup Genome-ը, իսկ Միսկ հիմնադրամը հիմնադիր գործընկեր է: EWC Armenia 2022 մրցույթը հովանավորվել է Service Titan-ի, GIZ Armenia/EU4Business-ի, Team Telecom Armenia-ի եւ Տնտեսգիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոնի (CPEER) կողմից։