16:56 | 14.02.23 | Նորություններ | 9759

LIT Academy-ն մեկնարկում է Հայաստանում ՏՏ առաջնորդության զարգացման նոր ծրագիր

Leadership in Tech (LIT) Academy-ն մեկնարկում է Manage People ծրագիրը, որը միտված է Հայաստանում ՏՏ առաջնորդության զարգացմանը:

Manage People-ը 6-ամսյա ծրագիր է` նախատեսված տեխնոլոգիական թիմերի առաջնորդների եւ ավագ մասնագետների համար, որոնք ձգտում են զարգացնել իրենց կառավարման եւ առաջնորդության հմտությունները:

Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ եւ փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.

•    52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ,
•    եռամսյա անհատական հանդիպումներ մենտորների հետ,
•    ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենտորների եւ փորձագետների հետ,
•    հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին եւ միջոցառումներին,
•    հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին,
•    LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:

Ծրագրին անմիջական ներգրավվածություն ունեն Արտեմ Գրիգորյանը (LinkedIn), Արսեն Բաբայանը (Adobe), Հարություն Բաղդասարյանը (QLess), դոկտոր Մերի Դուրյանը (Arup) եւ այլ ոլորտի առաջատար փորձագետներ։ Ծրագրին աջակցում են նաեւ Meta, Apple, Microsoft, H-E-B, Salesforce,VMware, TUMO եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է, հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է մարտի 1-ին:

Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ: