14:10 | 31.01.23 | Նորություններ | 1825

Yandex-ը մշակել է նեյրոցանց, որը վերծանում է բարդ ձեռագրերով արխիվային գրառումները

Yandex-ը մշակել է նոր նեյրոցանց, որը պատմական ձեռագրերը, որոնք մարդու համար դժվար է վերլուծել, արհեստական բանականության միջոցով գրեթե ակնթարթորեն վերածվում են տպագիր տեքստի։

«Արխիվների որոնում» կոչվող ծառայությունն օգտագործում է նեյրոնային ցանցեր՝ նախահեղափոխական բարդ ուղղագրությամբ արխիվային գրառումները վերծանելու համար:

Ալգորիթմը, որը կառուցված է օպտիկական նիշերի ճանաչման համակարգի հիման վրա, հաշվի է առնում ձեռագրի առանձնահատկությունները, ճանաչում արդիականությունը կորցրած տառերը եւ հասկանում արխիվային փաստաթղթերի հատուկ կառուցվածքը։

photo © Yandex


Ընկերության մասնագետները նեյրոնային ցանցը վարժեցրել են 18-19-րդ դարերի իրական տեքստերից հարյուր հազարավոր ձեռագիր տողերի տվյալների բազայի եւ տասնյակ միլիոնավոր գեներացված օրինակների հիման վրա:

«Արխիվների որոնումը» կբարձրացնի պատմաբանների, սոցիոլոգների, ժողովրդագրագետների, գենետիկայի մասնագետների աշխատանքի արդյունավետությունը եւ կօգնի նրանց, ովքեր տեղեկություն են փնտրում իրենց ընտանիքի մասին։