Orion Summit 2023-ը տեղի կունենա աշխարհի ֆինանսական կենտրոնում՝ Նյու Յորք քաղաքում, հունիսի 19-22-ին, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:
Քառօրյա միջոցառումը կընդգրկի գագաթնաժողովը եւ այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների եւ ներդրումների մասին:
«Orion Summit 2023-ի առաքելությունն է խթանել նորարարության արագ աճը եւ դիրքավորել Հայաստանն ու հայ ազգը՝ որպես համաշխարհային տնտեսության եւ հասարակության բարեկեցության ազդեցիկ ուժ, ինչպես նաեւ դիրքավորել Հայաստանն աշխարհում՝ Թվային Ջուղա ցանցի գործունեության միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցելու եւ այս ճանապարհն անցնելու պետական ու մասնավոր ընկերությունների հետ»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը: