11:25 | 14.12.22 | Նորություններ | 11580

SADA-ի անվտանգության լուծումները՝ Google Cloud Marketplace-ում

Ամերիկաբնակ հայազգի Անի եւ Հովիկ Սաֆոյանների հիմնադրած SADA ընկերության անվտանգության լուծումներն հասանելի են դարձել Google Cloud Marketplace-ում:

Առաջարկվող պրոդուկտները հնարավորություն կտան ընկերություններին 24/7 ռեժիմով իրականացնել անվտանգության մոդելներ, բարելավել անվտանգությունը եւ տիրապետել տվյալների վերլուծության՝ առանց իրենց թիմերն ընդլայնելու։

SADA-ն Google Cloud Marketplace-ում ներկայացրել է 3 պրոդուկտ, որոնք ամբողջությամբ իրականացվում, կառավարվում եւ աջակցվում են ընկերության կողմից․

•    User and App Protection-ը կբարելավի Google Cloud-ի reCAPTCHA Enterprise-ի օգտագործումը։ Այն կտրամադրի ինտեգրացիայի ծառայություններ, լրացուցիչ տվյալների վերլուծություն, անվտանգության մոնիթորինգ։
•    Cloud Native Access Control-ն ապահովում է անվտանգ մուտք դեպի կարեւոր հավելվածներ եւ ծառայություններ, հեշտացնում է ադմինիստրատորների եւ օգտատերերի աշխատանքը։
•    Cloud Security Posture Management-ը թույլ է տալիս թիմերին տեսնել եւ կառավարել ամպային տիրույթում աշխատելու ընթացքում ի հայտ եկած անվտանգության սխալ կոնֆիգուրացիաները եւ սպառնալիքները։

5 տարի անընդմեջ Google Cloud-ի Տարվա գործընկեր ճանաչված SADA-ն բազմաթիվ այլ նվաճումներ է գրանցել. 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում։