12:02 | 26.10.22 | Նորություններ | 2052

Apple-ը 30% միջնորդավճար կվերցնի iOS հավելվածներում NFT-ների վաճառքից

Apple-ը թարմացրել է App Strore-ի կանոնները։ Արդեն թույլատրվում է NFT-ների վաճառքը App Store-ի հավելվածների միջոցով, բայց բոլոր գնումները պետք է կատարվեն հավելվածների խանութի ներքին վճարային համակարգի միջոցով։

Սա նշանակում է, որ նրանցից կգանձվի 30% միջնորդավճար: Վճարման համար այլ կայքեր անցնել առաջարկել հնարավոր չէ:

Արգելվում է նաեւ օգտագործել սեփական գործիքները՝ կրիպտոարժույթներ, կրիպտո դրամապանակներ, QR կոդեր։ Կրիպտոարժույթով կարող են աշխատել միայն այն կրիպտոփոխանակման հավելվածները, որոնք ունեն անհրաժեշտ իրավական լիցենզիա:

Բացի այդ, նշվում է, որ «հավելվածում դիտված կամ սպառված» բովանդակության գնումը պետք է իրականացվի ներքին վճարային համակարգի միջոցով։ Այն ներառում է նաեւ գովազդի գնում նույն հավելվածում ցուցադրելու համար, օրինակ՝ սոցիալական ցանցերում հրապարակումների դեպքում: Եթե ծառայությունը նախատեսված է միայն գովազդի գնման եւ կառավարման համար, ապա այդ պահանջը չի տարածվում դրա վրա: