16:23 | 07.10.22 | Նորություններ | 1724

Համակարգչագիտություն անվճար դասընթաց Գյումրիում

«Ինստիգեյթ Դիզայն»-ը PADC LLC-ի եւ Instigate Training Center-ի հետ համատեղ Գյումրիում կազմակերպում է Համակարգչագիտություն (Computer Science), Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում (Electronic Design Automation) անվճար դասընթացներ։

 Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ են՝

•    բազային մաթեմատիկական գիտելիքներ,
•    տրամաբանություն,
•    թվային էլեկտրոնիկայի բազային գիտելիքները կդիտարկվի որպես առավելություն,
•    որեւէ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
•    անգլերենի իմացություն, տեխնիկական գրականություն կարդալու ունակություն:

Դիմել հնարավոր է մինչեւ հոկտեմբերի 25-ը՝ այստեղ, դասընթացի թեմաներին եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։