14:48 | 07.10.22 | Նորություններ | 5415

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Վանեվանում էներգախնայող տեխնոլոգիաներ են ներդրվել

Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում նախատեսում է տեղադրել 40 LED լուսարձակներից բաղկացած արտաքին լուսավորության համակարգ:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնել են, որ հիմնականում լուսավորվելու է գյուղի կենտրոնական փողոցը եւ եւս երեք առավել բանուկ երկրորդական փողոց։

Փողոցային լուսավորություն երբեւիցե չունեցած գյուղը մասամբ կլուսավորվի: Բնապահպանական, էներգախնայող եւ արդի տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ունենալ լուսավորված գյուղ եւ տնտեսվող միջոցներ: Ընդհանուր առմամբ, լուսավորվելու է 1400 մետր ճանապարհահատված։

 «Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումով, որոնք թույլ են տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: