10:54 | 26.07.22 | Նորություններ | 1344

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի 73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին

Սեպտեմբերի 18-22-ը Փարիզում կկայանա «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովը» (“73rd International Astronautical Congress”)։

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ընդունում է մասնակցության հայտեր։

Համաժողովի շրջանակում  կանցկացվի նաեւ «Տիեզերքը բոլորի համար» ("Space for All") խորագրով ցուցահանդեսը:

Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաեւ տիեզերական բնագավառում:

Նախատեսվում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայանալ միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է: Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը այստեղ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում։