17:29 | 18.07.22 | Նորություններ | 1348
Չինաստանը սկսել է «աշխարհի ամենաերկար հեռահարության ռադիոտեղորոշիչ համակարգի» կառուցումը։ Այն պետք է բարելավի մոլորակի պաշտպանությունը աստերոիդներից եւ օգնի Երկրի մոտ տարածության ուսումնասիրությանը:
Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ Չունցինում ներկայում կառուցվում է նոր բարձր լուծաչափով տիեզերական դիտակետ, որը կոչվում է China Fuyan (համակցված աչք):
Հաստատությունը կներառի ավելի քան 20 ալեհավաք ունեցող բաշխված ռադար, որոնցից յուրաքանչյուրը կունենա 25-30 մետր տրամագիծ: Պեկինի տեխնոլոգիական ինստիտուտը, որը ղեկավարում է այս նախագիծը, հայտնել է, որ ալեհավաքները կմիավորվեն՝ դիտարկելու 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա աստերոիդները: Սա համապատասխանում է Երկրից Արեգակ հեռավորությանը: