14:35 | 18.07.22 | Նորություններ | 1362
Հուլիսի 15-ին դրամի արժեւորման պատճառով ոլորտում առաջացած խնդիրների լուծման թեմայով քննարկում է տեղի ունեցել։
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ հուլիսի 15-ին հրավիրված ընդլայնված քննարկմանը մասնակցել են Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները։
Մասնակիցներին ներակայցվել է ԱՏՁՄ կողմից մշակված կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում լուծումների արտահանմամբ զբաղվող ընկերություններին, որոնք դրամի արժեւորման հետեւանքով մեծ վնասներ են կրում։
Քննարկվել են նաեւ ֆինանսական շուկայի կանխատեսելիության բարձրացման հարցեր, մասնավորապես, բանկերի կողմից որոշակի գործիքների կիրառման հարցը։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման գործիքներն առավել հասանելի կդարձվեն, ինչպես նաեւ կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ դրանց կիրառումը խթանելու համար։
Քննարկումների արդյունքում որոշվել է, որ պաշտոնապես ներկայացված նախագիծը պետական մարմինների կողմից կքննարկվի, կհաստակեցվեն պետական աջակցության եղանակներն ու շահառուները։