13:53 | 07.06.22 | Նորություններ | 1360

Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ

SATLANTIS-ը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ «Ուրդանետա» արբանյակի վերաբերյալ իր համագործակցության մասին: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Կանավերալ հրվանդանից Ուրդանետայի հաջող մեկնարկից հետո ընկերությունը հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա «Գեոկոսմոս» ընկերությանը Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգ տրամադրելու վերաբերյալ համաձայնության մասին:

Ուրդանետան, որն այժմ վերանվանվել է ARMSAT_1 աշխատանքային անվանումով, որը կլինի Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում։

«Մենք հպարտ ենք, որ մեր Ուրդանետա արբանյակը վերափոխում ենք ARMSAT_1 հայկական ռազմավարական առաջին արբանյակի: Մենք կաջակցենք ՀՀ  կառավարությանը՝ աշխատատեղերի, մասնագետների և արտադրանքի ստեղծման որոշումներում»,- այս մասին նշում է իսպանական ընկերության նախագահ Ժան-Ժաք Դողդէնը։

Նշվում է, որ ARMSAT_1 արբանյակը հաջող մեկնարկից հետո լավ կարգավիճակում է գտնվում և պատրաստ է հանրային ծառայություն իրականացնել՝ ուղարկելով գործունակ տվյալներ առնվազն առաջիկա չորս տարիների ընթացքում:

Ըստ իսպանական SATLANTIS-ի զեկույցի (առաքելության գործընկեր)՝ մայիսի 26-ին ARMSAT_1-ը առաջին անգամ կապ է հատատել Երկրի հետ և ցույց է տվել իր ենթահամակարգերի անվանական (նոմինալ) կարգավիճակը։  

Տիեզերական այս նախագծի մանրամասներն ու առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում կայանալիք «Starmus» գիտական համաժողովում:

SATLANTIS-ի ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։