12:17 | 07.06.22 | Նորություններ | 1194

Apple-ը ներկայացրել է նոր դիզայնով MacBook Air ու Macbook Pro

Այս տարի WWDC-ն բացառիկ էր, քանի որ Apple ընկերությունը ծրագրավորողների ու մշակողների համար նախատեսված համաժողովում ներկայացրել է նոր սարքեր՝ MacBook Air՝ նոր դիզայնով, ինչպես նաև թարմացված MacBook Pro-ի տարբերակ:

MacBook Air


MacBook Air-ը ստացել է ամբողջովին մետաղյա կորպուս (հաստությունը՝ 11,3 մմ)։ Էկրանի շրջանակները 21%-ով նեղ են նախորդ մոդելից: Միևնույն ժամանակ, էկրանը մեծացել է՝ 13,3-ից  դառնալով 13,6 դյույմ: Պայծառությունը ավելացել է 25%-ով և կազմել 500 նիտ։

Ստեղնաշարն ունի մի շարք ֆունկցիոնալ ստեղներ և մատնահետքի սկաներ:


Նոթբուքի սիրտը նոր Silicon M2 չիպն է, որը 18%-ով ավելի արագ է, քան M1-ը: Իսկ գրաֆիկական կատարողականությունն աճել է 25-35%-ով։ Ակտիվ սառեցում չկա։

Ինչպես վերջին Pro-մոդելները, MacBook Air-ն ստացել է MagSafe-ի թարմացված լիցքավորում: Արտադրողը խոստանում է մինչև 18 ժամ վիդեո նվագարկում: 30 Վտ լիցքավորման ադապտեր՝ այժմ երկու USB-C պորտով: 67 Վտ հզորության աջակցության շնորհիվ նոութբուքը 30 րոպեում կարող է լիցքավորվել 50%-ով։


Նոթբուքը ստացել է նաև չորս բարձրախոս՝ Dolby Atmos-ի աջակցությամբ և երեք խոսափող՝ վիդեո կոնֆերանսների համար:

Նոր MacBook Air-ի գինը սկսվում է 1199 դոլարից:

MacBook Pro


Air նոր մոդելից հետո հայտարարվեց նաև նորացված MacBook Pro-ն՝ նաև M2 չիպով: Այն պահպանել է M1 չիպով 2020 մոդելի դիզայնը՝ առանց կտրվածքի և բավականին լայն էկրանի շրջանակներով:

Նոթբուքը համալրված էր Retina էկրանով՝ մինչև 500 նիտ պայծառությամբ, արդեն ծանոթ Magic Keyboard Touch Bar-ով և ստուդիայի որակի խոսափողներով։ Մոդելը հասանելի կլինի 24 ԳԲ համակցված հիշողությամբ և մինչև 2 ՏԲ հիշողությամբ:


Apple-ը խոստանում է մարտկոցի 20 ժամ աշխատանք։ MacBook Pro-ն ստացել է Wi-Fi 6-ի աջակցություն և հզոր ակտիվ հովացման համակարգ։

MacBook Pro-ի գինը սկսվում է 1299 դոլարից: