Օնլայն-հավաքի ժամանակ անհրաժեշտ պատուհանով կարելի է կիսվել անմիջապես Խնդրագոտուց (Taskbar):
Snap Layouts գործառույթն օգնում է էկրանի վրա արագ տեղակայել մի քանի պատուհան:
Windows 11 Pro՝ նոր օպերացիոն համակարգ բիզնեսի համար։
14:57 | 26.05.22 | Նորություններ | 41832
Աշխատանքի կազմակերպման ճկուն մոտեցումը, այդ թվում՝ նաև հեռավար աշխատանքը կտրուկ զարգացում ապրեց երկու տարի առաջ, երբ համավարակը ողջ աշխարհում կազմակերպություններին մղեց աշխատակիցներին զանգվածաբար տեղափոխել ավանդական աշխատավայրերից դուրս:
Այժմ՝ 2022 թվականին, կազմակերպությունների մի մասը վերադառնում է նախկին՝ գրասենյակային կենսակերպին, իսկ մյուսների մոտ ամրապնդվում է հիբրիդային ձևաչափը: Այս մոտեցումը, որը թույլ է տալիս աշխատակիցներին ժամանակ առ ժամանակ աշխատել հեռավար, զգալիորեն ազդել է հիմնական աշխատանքային գործիքի՝ համակարգչի հանդեպ պահանջների վրա:
Itel.am-ը Microsoft-ի հետ համագործակցությամբ ներկայացնում է ժամանակակից սարքավորումների ո՞ր հնարավորությունները կօգնեն բավարարել այդ պահանջները ու որքանո՞վ են դրանք ակտուալ ավանդական աշխատավայրերի համար:
Անվտանգությունն առաջնահերթ է
Աշխատակիցներին հեռավար աշխատանքի տեղափոխելիս ՏՏ-ծառայությունների բաժնի հիմնական խնդիրը հասանելիության և տվյալների անվտանգությունն էր:
Արդյունքում, անվտանգ մուտքն ու բազմաֆակտորային նույնականացումը դարձան առավել պահանջարկված լուծումները: Windows օպերացիոն համակարգով աշխատող ժամանակակից համակարգիչներն աշխատում են Windows Hello հենքով՝ գաղտնաբառերի ժամանակակից այլընտրանքով, որի շնորհիվ համակարգ ու հավելվածներ մուտք գործելն ավելի անվտանգ է դառնում:
Օրինակ, Windows 11-ում Windows Hello-ի միջոցով մուտքի գործընթացը 30%-ով ավելի արագ է դարձել, իսկ մատնահետքի սքաներով ու դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորող ժամանակակից սարքավորումներն այն դարձրել են առավել հարմարավետ: Windows-ում աշխատանքային ֆայլերի պաշտպանվածությունը կարող է բազմակողմանի լինել՝ ամպում ֆայլերի պաշտպանությունից մինչև մուտքի իրավունքի ու սկավառակի վրա տվյալների կոդավորման կառավարում:
2022 թվականի ապրիլին Microsoft-ը հայտնեց Windows 11-ում պաշտպանության ներկառուցված նոր միջոցների մասին, այդ թվում նաև՝ ֆիշինգի հայտնաբերմանն ուղղված Microsoft Defender SmartScreen-ի ու Smart App Control տեխնոլոգիայի մասին, որը կօգնի բլոկավորել վնասակար հավելվածները՝ հենվելով թվային ստորագրության և ուսուցանելի արհեստական ինտելեկտի վրա:
Նոր համակարգիչների կառավարումը ծանոթ գործիքների միջոցով
Հեռավար ու հիբրիդային աշխատանքը ՏՏ ծառայությունների առջև համակարգիչների կենտրոնացված կառավարման նոր խնդիրներ դրեց: ՏՏ մասնագետի ծանրաբեռնվածության պայմաններում կարևոր է հասկանալ, որ Windows 11-ով աշխատող ԱՀ կառավարման համար կարող են կիրառվել այն նույն գործիքները, ինչ՝ Windows 10-ով աշխատող սարքավորումների համար:
Դրանց թվում է նոր հնարավորություններ ստացած Windows Autopilot-ը: Տեխնոլոգիաների այս հավաքածուն համակարգիչների նախապատրաստումն աշխատանքին ավելի պարզ ու պակաս ծախսատար է դարձնում:
Օրինակ, դրա հետ Windows 11 Pro-ով աշխատող նոր սարքավորումը հնարավոր է փոխանցել աշխատակցին չփաթեթազատված, իսկ կարգավորումներն ու ծրագրերի տեղադրումը կատարվում է ավտոմատ՝ սարքավորումը միացնելուց ու այն համացանցին միացնելուց հետո: Դա թե՛ կրճատում է լոգիստիկ ծախսերը (մանավանդ այն աշխատակիցների համար, ովքեր գրասենյակից դուրս են աշխատում) և թե՛ էապես խնայում ՏՏ ծառայությունների ժամանակը:
Արդյունավետ օնլայն-հաղորդակցում
Օնլայն-հավաքի ժամանակ անհրաժեշտ պատուհանով կարելի է կիսվել անմիջապես Խնդրագոտուց (Taskbar):
Snap Layouts գործառույթն օգնում է էկրանի վրա արագ տեղակայել մի քանի պատուհան:
Windows 11 Pro՝ նոր օպերացիոն համակարգ բիզնեսի համար։