08:59 | 14.05.22 | Նորություններ | 1500

Վիվա-ՄՏՍ-ի ներդրումը բնակարանաշինության ծրագրում կազմել է մոտ 1 միլիարդ դրամ

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում Սուքիասյանների ընտանիքն ավարտել է 10 տարի առաջ սկսած կիսակառույցի շինարարությունը:

«Արդեն տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը: Եթե ուզում ենք երկիր շենացնել` պիտի համախմբվենք և ջանասիրաբար աշխատենք: Մեր գործընկերների հետ ձգտում ենք լինել հետևողական՝ արդյունքի հասնելու համար: Հաճախ էլ, տարբեր իրավիճակներում, անհրաժեշտ է լինում դրսևորել ճկունություն՝ մարտահրավերները հաղթահարելու համար: Մենք ոգևորվում ենք, երբ տեսնում ենք, թե որքան ամուր է մեր հայրենակիցների՝ գյուղում ապրելու  վճռականությունը: Յուրաքանչյուր ընտանիքի՝ ոտքի կանգնելու փաստը կարևոր ձեռքբերում է: Դա է ծրագրի հաջողության ամենակարևոր ցուցանիշը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սուքիասյանները 2021 թվականի՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում աջակցություն ստացած 87 ընտանիքներից մեկն է: