16:09 | 13.05.22 | Նորություններ | 43373

Գործարկվել է առցանց ուղեցույց՝ ՏՏ բիզնեսը Հայաստան տեղափոխել ցանկացողների համար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առցանց ուղեցույց է պատրաստել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտներում այլ երկրների քաղաքացիների կողմից ընկերություններ եւ կազմակերպություններ գրանցելու, տեղափոխելու, գործունեություն սկսելու եւ իրականացնելու, սահմանված արտոնություններից օգտվելու մասին:

Այն ունի մի քանի բաժին՝ Գրանցում, Արտոնություններ, Կեցություն, Առցանց հաշիվներ եւ Աշխատանքի իրավունք:

Ուղեցույցը հասանելի է անգլերեն, ռուսերեն եւ հայերեն: