11:15 | 13.05.22 | Նորություններ | 2102

Արթիկում բացվել է Թումո տուփ

Արթիկում բացվել է Շիրակի մարզում առաջին Թումո տուփը, որը նորարար տեխնոլոգիաների կրթությունն էլ ավելի հասանելի կդարձնի համայնքի և հարակից բնակավայրերի պատանիների համար:

Տուփի ուսանողական թիմը համալրել են ոչ միայն նոր, այլև նախկինում Արթիկ-Գյումրի-Արթիկ ճանապարհն անցնող ուսանողները։ Նրանք արդեն հնարավորություն ունեն հմտանալ իրենց նախընտրած ոլորտներում տեղում:

Շուտով նրանք կանցնեն ինքնուսուցողական վարժանքներ Արթիկի տուփում, իսկ դասընթացներին ու աշխատարաններին կմասնակցեն Գյումրիի կենտրոնում:

Նշենք, որ Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփեր: