17:46 | 11.05.22 | Նորություններ | 1458
Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է հեղինակավոր ԲերքլիիSkyDeck աքսելերացիոն ծրագրում։
Հավելվածն օգնում է առցանց գնումներ կատարողներին ցանկացած նկարի կամ հոլովակի մեջ գտնել հետաքրքրող ապրանքները և գնել դրանք առցանց խանութներից։ Ինչպես նաև հնարավորություն է տալիս լուսանկարել ցանկացած ապրանք, որոնել դրանք և ձեռք բերել։
Առաջիկա 6 ամսում HopShop-ն ներգրավված է լիենելու ինտենսիվ սեմինար-քննարկումներում, ներդրողների հետ հանդիպումներում` միևնույն ժամանակ հասանելիություն կունենա համալսարանի օնլայն կրթական և այլ տեխնոլոգիական հնարավորություններին:
Աքսելերացիոն ծրագրի վերջին եռամսյակում ստարտափի հիմնադիրները կանցկացնեն Իտալիայում՝ նորաձևության մայրաքաղաք Միլանում:
HopShop-ը միակ հայկական ստարտափն է, որը մասնակցելու է Berkeley SkyDeck-ի Եվրոպական ծրագրին: Մինչ այժմ ծրագրերն իրականացվել են Միացյալ նահանգներում:
Նշենք, որ ամեն տարի SkyDeck-ին դիմում են ստարտափներ աշխարհի 110 երկրից, և դրանց միայն 1%-ին է հաջողվում ընդունվել աքսելերատոր։